«Սարվ-ե Սիմին» փառատոն՝ Իրանի կերպարվեստի ցուցադրություն
(last modified Tue, 21 Feb 2023 14:23:08 GMT )
Փետրվար 21, 2023 17:53 Asia/Tehran
  • «Սարվ-ե Սիմին» փառատոն՝ Իրանի կերպարվեստի ցուցադրություն

Իրանի ազգային թանգարանում անցկացվում է «Սարվ-ե Սիմին» խորագրով ձեռարվեստի և ավանդական արվեստի Ֆաջր միջազգային 7-րդ փառատոնը։

Ֆաջր ձեռարվեստի և ավանդական արվեստի 7-րդ միջազգային փառատոնում ցուցադրվել են 12 երկրների արվեստագետների մոտ 70 արտասահմանյան աշխատանքներ և իրանցի արվեստագետների ավելի քան 300 գեղեցիկ աշխատանքներ:

Փետրվարի 15-ից սկսած արվեստի այս փառատոնը կշարունակվի մինչև 2023 թվականի փետրվարի  23-ը Իրանի ազգային թանգարանում և կհյուրընկալի իրանցի և օտարազգի այցելուներին ու արվեստասերներին։

Իրանական իսկական ձեռագործ աշխատանքներն ու Իրանի տարբեր շրջանների բնակիչների տեղական ու էթնիկ տարազները ցուցադրվել են Ֆաջր ձեռարվեստի և ավանդական արվեստի 7-րդ փառատոնում և արժանացել այցելուների բարձր գնահատանքին:

Ձեռքի և ավանդական արվեստի «Ֆաջր» միջազգային 7-րդ փառատոնի ավարտով փառատոնի այս շրջանի իրանցի և օտարազգի ընտրված արվեստագետներին կշնորհվեն 7 «Սարվ-ե Սիմին» (Արծաթե Մայրի) հուշատախտակները։