Ադրբեջանի կողմից զենքի մեծածավալ գնումները մտահոգության տեղիք են տալիս. ընդդիմադիր
https://parstoday.ir/hy/news/world-i232634-Ադրբեջանի_կողմից_զենքի_մեծածավալ_գնումները_մտահոգության_տեղիք_են_տալիս._ընդդիմադիր
Ադրբեջանի կողմից զենքի մեծածավալ գնումները մտահոգության տեղիք են տալիս։ Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 16, 2025 12:40 Asia/Tehran
  • Ադրբեջանի կողմից զենքի մեծածավալ գնումները մտահոգության տեղիք են տալիս. ընդդիմադիր

Ադրբեջանի կողմից զենքի մեծածավալ գնումները մտահոգության տեղիք են տալիս։ Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ես շատ մտահոգված եմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվորեն զենք գնել։ Հատկապես նկատելի են գնումները Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և որոշ եվրոպական երկրներից»,-նշել է պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից զենք ձեռք բերելու հարցին՝ Աբրամյանը նշել է, որ ինքը Կրեմլի հետ որևէ գործարքի և դրա մասշտաբների մասին որևէ տեղեկություն չունի։

«Նախորդ տասնամյակների համեմատ, երբ գնումների զգալի մասը հաղորդում էին տարբեր միջազգային կազմակերպություններ կամ հենց ինքը՝ Ադրբեջանը, վերջին տարիներին Ադրբեջանն այս տեղեկատվությունը հույժ գաղտնի է պահում: Եվ մնում է միայն ենթադրությունների ոլորտում հասկանալ, թե կոնկրետ ինչ զենքեր և ընդհանրապես որ երկրներից են ձեռք բերվում»,-նշել է Աբրահամյանը։

Պատգամավորը դա շատ կարևոր փաստ է համարում՝ ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելու, ինչպես նաև համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։

news.am