Ֆաջր երաժշտական փառատոն. Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ելույթը փառատոնի չորրորդ գիշերը
ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնի չորրորդ գիշերը բեմ բարձրացավ Վահդաթ սրահում:
Այս ներկայացումը տեղի ունեցավ Արաշ Ամինիի ղեկավարությամբ և բաղկացած էր լարային գործիքներից, փողային գործիքներից, տիմպանից և երգչախմբից, որը նախ կատարեց «Նիյայեշ Յազդան» վոկալ ստեղծագործությունը երգչախմբի ընկերակցությամբ, այնուհետև կատարվեց մեկ այլ ստեղծագործություն՝ մեներգչի մասնակցությամբ։ Ալի Աքբար Ղորբանիի հեղինակած «Բասիրաթ»-ի սիֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը այս նվագախմբի մյուս կատարումն էր:
Ավելի ուշ նվագախումբը կատարեց «Սարի գյալին» և մի քանի այլ ժողովրդական ստեղծագործություններ, իսկ վերջում հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր ընդունելությանը։
Ֆաջր միջազգային երաժշտական փառատոնի չորրորդ գիշերը ելույթ ունեցավ նաև պորտուգալական «Ֆադո» երաժշտական խումբը։