Իրանական գյուղմթերքի Չինաստան արտահանումն 5 անգամ աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i194046-Իրանական_գյուղմթերքի_Չինաստան_արտահանումն_5_անգամ_աճել_է
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը հայտարարել է Իրանից դեպի Չինաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 5 անգամ ավելացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 12:59 Asia/Tehran
  • Իրանական գյուղմթերքի Չինաստան արտահանումն 5 անգամ աճել է

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը հայտարարել է Իրանից դեպի Չինաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 5 անգամ ավելացման մասին։

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած վերջին այցի ձեռքբերումները մեկնաբանելով ասել է.«Արտահանման ծավալը հասել է 350 մլն դոլարի, ինչը նշանակում է, որ 4 տարի առաջվա համեմատ ավելացել է հինգ անգամ»:

Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարարն այնուհետև հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև գյուղատնտեսական համագործակցության զարգացման այլ ծրագրերից են գյուղատնտեսությունը, մեքենայացումը, ձկնաբուծությունը և կաթնամթերքի և այգեգործական մթերքների արտադրությունը։

Իրանն ու Չինաստանը ընդլայնել են իրենց հարաբերությունները «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական» մակարդակներում, և 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր այս գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։