Ներկայացվել է 1650 կմ հեռահարությամբ Իրանի նոր թևավոր հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i194148-Ներկայացվել_է_1650_կմ_հեռահարությամբ_Իրանի_նոր_թևավոր_հրթիռը
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը ներկայացրել են 1650 կմ հեռահարությամբ նոր՝ «Փավե» թևավոր հրթիռը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2023 11:28 Asia/Tehran
  • Ներկայացվել է 1650 կմ հեռահարությամբ Իրանի նոր  թևավոր հրթիռը

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը ներկայացրել են 1650 կմ հեռահարությամբ նոր՝ «Փավե» թևավոր հրթիռը:

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության 6-րդ ալիքին տված հարցազրույցում, հայտարարելով, որ «Փավե» թևավոր հրթիռը կառուցվել է այս ուժի կողմից, ասել է. ««Փավե» հրթիռն ավալեցավ «Սումար», «Հովեյզե» և «Թալեյե» ցամաքային հեռահար հրթիռներին»:

Գեներալ Հաջիզադեն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կարող են 2000 կիլոմետր հեռավորության վրա թիրախավորել ամերիկյան ռազմածովային նավատորմը և ավիակիրները, հավելելով. «2000 կիլոմետրը եվրոպացիների նկատմամբ հարգանքի նշանն է: Եվ մենք հույս ունենք, որ նրանք կպահեն իրենց հարգանքը»:

Նշելով, որ թշնամին երբեք չի կարողանա կառուցել Իրանի հրթիռները խոցող ՀՕՊ համակարգ, Հաջիզադեն հավելել է, որ նոր գերձայնային հրթիռի արագությունը 12-13 մախից ավելի է (ձայնի արագության չափման միավոր) և այն հնարավորություն ունի մանևրել նաև մթնոլորտից դուրս: