Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է խաղաղությանը և դեմ է պատերազմին
https://parstoday.ir/hy/news/iran-i194222-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_աջակցում_է_խաղաղությանը_և_դեմ_է_պատերազմին
Իրանի արտաքին գործերի նախարարն անհիմն է համարել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին պնդումները և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2023 13:42 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է խաղաղությանը և դեմ է պատերազմին

Իրանի արտաքին գործերի նախարարն անհիմն է համարել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին պնդումները և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուկրաինական պատերազմում օգտագործելու համար իրանական ԱԹՍ-ներ Ռուսաստան ուղարկելու անհիմն հայտարարությունների մասին կիրակի օրը Twitter-ում գրել է.«Այդ հայտարարությունները լիովին անհիմն են»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի և Ուկրաինայի քաղաքական ու ռազմական պատվիրակությունների երկրորդ հանդիպումը պետք է կայանար, սակայն որոշ արևմտյան կողմեր ​​միայն կեղծ հայտարարություններ են անում և ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնու»։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս մերժել են Ուկրաինայի պատերազմում Ռուսաստան ռազմական օգնություն և զենք ուղարկելու մասին պնդումները։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանի Չաֆին օրերս ռուսական «Sputnik» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ու պաշտպանական հարաբերությունները գտնվում են ընդհանուր շահերի շրջանակում և երկու երկրների հարաբերությունները ոչ մի երրորդ երկրի դեմ չեն: Քանանի Չաֆին ասել է.«Նրանք, ովքեր տասնյակ միլիարդներ դոլար արժողությամբ զենք են առաքում պատերազմող կողմերից մեկի համար, նրանց այդ գործողությունը չի նպաստում պատերազմի ավարտմանը»:
Իրանական և ուկրաինական պատվիրակությունները մեկ անգամ հանդիպել են Օմանում, սակայն ուկրաինացիները ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել այդ պնդումների վերաբերյալ: