ԻԻՀ ԱԳՆ. Ուկրաինայի պատերազմի վեաբերյալ Թեհրանի դիրքորոշումը չեզոք է 
https://parstoday.ir/hy/news/iran-i194258-ԻԻՀ_ԱԳՆ._Ուկրաինայի_պատերազմի_վեաբերյալ_Թեհրանի_դիրքորոշումը_չեզոք_է
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի կառավարությունը, հարգելով և՛ ուկրաինացի, և՛ ռուս ժողովուրդներին, ևս մեկ անգամ խորը ափսոսանք է հայտնում հակամարտության և պատերազմի շարունակման համար և ընդգծում է իր չեզոք դիրքորոշումը»։
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Փետրվար 27, 2023 05:50 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. Ուկրաինայի պատերազմի վեաբերյալ Թեհրանի դիրքորոշումը չեզոք է 

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի կառավարությունը, հարգելով և՛ ուկրաինացի, և՛ ռուս ժողովուրդներին, ևս մեկ անգամ խորը ափսոսանք է հայտնում հակամարտության և պատերազմի շարունակման համար և ընդգծում է իր չեզոք դիրքորոշումը»։

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի դիրքորոշումը, որպես երկիր, որն ինքը եղել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների, սպառնալիքների ու պարտադրված պատերազմի զոհ, հարգանքն է ՄԱԿ-ի սկզբունքների և կանոնակարգի, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»: 
Նախարարությունը հայտարարել է, որ Իրանը մերժում է պատերազմն ու միակողմանի պատժամիջոցները և ընդգծում երկու երկրների միջև տարաձայնությունները երկոխսության ու դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: 
Հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի ու արևմտայն մի շարք երկրների կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանի միակողմանի ու հեգեմոն քաղաքականության շարունակումը տարբեր դաշինքների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի) միջոցով, որոնք աշխարհում բազմաթիվ ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաիանյի պատերազմի պատճառ են դարչձել: 
Հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում մեկ տարի շարունակվող հակամատրության հարցում, որը մարդկային ու նոյւթական մեծ կորուստներ է պատճառել կողմերին և բացասական  հետևանքներ ունեցել աշխարհի համար, միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի իր ջանքերը՝ դիվանագիտական ճանապարհով այս ճգնաժամը հնարավորինս շուտ լուծելու համար»։