ԻԻՀ ԱԳՆ. Ուկրաինայի պատերազմի վեաբերյալ Թեհրանի դիրքորոշումը չեզոք է
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի կառավարությունը, հարգելով և՛ ուկրաինացի, և՛ ռուս ժողովուրդներին, ևս մեկ անգամ խորը ափսոսանք է հայտնում հակամարտության և պատերազմի շարունակման համար և ընդգծում է իր չեզոք դիրքորոշումը»։
Հայտարարության մեջ ասված է. «Իրանի դիրքորոշումը, որպես երկիր, որն ինքը եղել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների, սպառնալիքների ու պարտադրված պատերազմի զոհ, հարգանքն է ՄԱԿ-ի սկզբունքների և կանոնակարգի, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:
Նախարարությունը հայտարարել է, որ Իրանը մերժում է պատերազմն ու միակողմանի պատժամիջոցները և ընդգծում երկու երկրների միջև տարաձայնությունները երկոխսության ու դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի ու արևմտայն մի շարք երկրների կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանի միակողմանի ու հեգեմոն քաղաքականության շարունակումը տարբեր դաշինքների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի) միջոցով, որոնք աշխարհում բազմաթիվ ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաիանյի պատերազմի պատճառ են դարչձել:
Հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում մեկ տարի շարունակվող հակամատրության հարցում, որը մարդկային ու նոյւթական մեծ կորուստներ է պատճառել կողմերին և բացասական հետևանքներ ունեցել աշխարհի համար, միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի իր ջանքերը՝ դիվանագիտական ճանապարհով այս ճգնաժամը հնարավորինս շուտ լուծելու համար»։