Իրանի ռազմական բարձրագույն հրամանատարը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի գործողություններին աջակցելու կապակցությամբ
Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Սիոնիստական ռեժիմի գործողություններին ցանկացած աջակցություն կվտանգի ամերիկացի զինվորների կյանքը։
Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդն ասել է. «Ցանկացած երկիր, որը համագործակցում է Սիոնիստական ռեժիմի հետ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու համար, կվճարի իր գործողությունների համար»:
Նա հավելել է, որ Իրանը տեսնում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիոնիստական ռեժիմին՝ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության և շահերի դեմ գործողություններում, հետևաբար վճռական պատասխան կտա այդ քայլերին:
Գեներալ-մայոր Ռաշիդը հայտարարել է. Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական կառույցներից չեն թաքցվում օպերատիվ, մարտավարական և տեխնիկական հարթություններում Իրանի ժողովրդի այս երկու թշնամիների գաղտնի գործողությունները՝ համագործակցության և մասնակցության առումով: