Իրանի ռազմական բարձրագույն հրամանատարը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին աջակցելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i194292-Իրանի_ռազմական_բարձրագույն_հրամանատարը_զգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմի_գործողություններին_աջակցելու_կապակցությամբ
Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին ցանկացած աջակցություն կվտանգի ամերիկացի զինվորների կյանքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2023 13:57 Asia/Tehran
  • Իրանի ռազմական  բարձրագույն հրամանատարը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին աջակցելու կապակցությամբ

Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին ցանկացած աջակցություն կվտանգի ամերիկացի զինվորների կյանքը։

Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդն ասել է. «Ցանկացած երկիր, որը համագործակցում է Սիոնիստական ​​ռեժիմի հետ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու համար, կվճարի իր գործողությունների համար»: 

Նա հավելել է, որ Իրանը տեսնում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմին՝ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության և շահերի դեմ  գործողություններում, հետևաբար վճռական պատասխան կտա այդ քայլերին:

Գեներալ-մայոր Ռաշիդը հայտարարել է. Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական կառույցներից չեն թաքցվում օպերատիվ, մարտավարական և տեխնիկական հարթություններում Իրանի ժողովրդի այս երկու թշնամիների գաղտնի գործողությունները՝ համագործակցության և մասնակցության առումով: