Ժնևում տեղակայված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը Ամիր Աբդոլլահյանի հետ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով Ժնևում գլխավորելով մի պատվիրակություն այժմ գտնվում է Ժնևում, երեքշաբթի օրը իր նստավայրում հանդիպել և զրուցել է Ժնևում տեղակայված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ղեկավարների հետ։
Այս հանդիպմանը մասնակցել էին Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ տիկին Մարիանա Սպոլջանիքը, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական օգնության համակարգող՝OCHA-ի ներկայացուցիչ և ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը և OCHA-ի համակարգման տնօրենը։
Իրանի ԱԳ նախարարն այսօր մասնակցել է զինաթափման համաժողովի տարեկան բարձրաստիճան դիվանագետների հանդիպմանը և բացատրել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները զինաթափման և այլ միջազգային հարցերի վերաբերյալ։
Իրանի ԱԳ նախարարը երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանում: Նա նաև հանդիպել և զրուցել է Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Բելգիայի, Հայաստանի, Ինդոնեզիայի ԱԳ նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ :