Իրվանի. Սիոնիստական ռեժիմի վերջին հռետորաբանությունը միջազգային իրավունքի խախտում է
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի վերջին հռետորաբանությունը միջազգային իրավունքի խախտում է:
Արձագանքելով ռեժիմի իշխանությունների վերջին հայտարարություններին, ՄԱԿ ԱԽ հերթական նախագահին ուղղված նամակում, Իրավանին նշել է. «Իրանի կենսական ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի փետրվարի 21-ի հայտարարությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է»:
Անդրադառնալով Իրանի քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքների դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ ռեժիմի պատերազմի նախարարի փետրվարի 17-ի հայտարարություններին, Իրավանին նշել է, որ դրանք նույնպես համարվում են միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում և կարող են կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Նամակում Իրվանին ԱԽ-ին կոչ է արել դատապարտել Սիոնիստական ռեժիմի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները և նշել է, որ դրանք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Իրվանին նշել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմամբ, պաշտպանել իր քաղաքացիներին, շահերն ու ազգային անվտանգությունը և կոշտ արձագանքել Սիոնիստական ռեժիմի ցանկացած սպառնալիքներին,ո րտեղ և երբ անհրաժեշտ լինի:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիոնիստական ռեժիմին աջակցեն Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ, պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը և պատասխան տան իրենց գործողությունների համար: