Բելգիայի համաձայնել է Իրանի հետ գերիների փոխանակման համաձայնագրի իրականացմանը
(last modified Sat, 04 Mar 2023 08:11:50 GMT )
Մարտ 04, 2023 11:41 Asia/Tehran
  • Բելգիայի համաձայնել է Իրանի հետ  գերիների փոխանակման համաձայնագրի իրականացմանը

Բելգիայի Սահմանադրական դատարանը մերժել է Իրանի հետ գերիների փոխանակման համաձայնագիրը չեղարկելու խնդրանքը։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ըստ Բելգիայի Սահմանադրական դատարանի նոր որոշման՝ երկու երկրների միջև կնքված՝ բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը, որը թույլ է տվել Իրանում լրտեսության մեղադրանքով բանտարկված բելգիացի բուժաշխատող Օլիվյե Վանդեկաստելին փոխանակել իրանցի դիվանագետ Ասադուլլայի հետ, կգործադրվի:

79 կողմ, 41 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատված պայմանագրի շրջանակներում, երկու կողմերի բանտարկյալներին կթույլատրվի պատիժը կրել իրենց երկրներում։

Ավելի վաղ, որոշ ընդդիմադիր խմբեր փորձում էին խոչընդոտել Իրանի և Բելգիայի միջև գերիների փոխանակման համաձայնագրի իրականացմանը։