Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպել է ԻԻՀ նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i194644-Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_գլխավոր_տնօրենը_հանդիպել_է_ԻԻՀ_նախագահի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը ասել է.«Երկկողմ համագործակցության համար անհրաժեշտություն է Գործակալության անկախության պահպանումը և Իրանի ժողովրդի իրավունքների հարգումը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2023 15:51 Asia/Tehran
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը  հանդիպել է ԻԻՀ  նախագահի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը ասել է.«Երկկողմ համագործակցության համար անհրաժեշտություն է Գործակալության անկախության պահպանումը և Իրանի ժողովրդի իրավունքների հարգումը»։

Իրանի նախագահի քաղաքական  հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն  Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ համագործակցությունը համարել է երկկողմանի քայլ, որը Գործակալության անկախության պահպանման և Իրանի ժողովրդի իրավունքների վերականգնման հիման վրա,կարող է շարունակվել»: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով տեղակալը նաև գրել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը  ևս գոհունակություն է հայտնել համագործակցության ուղին հարթելու միջոցառումների ընդհանուր օրակարգի ձեռքբերման կապակցությամբ»։

Թեհրանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նաև  հանդիպել և զրուցել է Իրանի նախագահի տեղակալ և  Ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար  Մոհամմադ Էսլամիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։