Իանի դպրոցներում կասկածելի թունավորումների պատասխանատուները հայտնաբերվել ու ձերբակալվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i194864-Իանի_դպրոցներում_կասկածելի_թունավորումների_պատասխանատուները_հայտնաբերվել_ու_ձերբակալվել_են
Երեշքաբթի օրն ԻԻՀ ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Խուզեստան, Արևմտյան Ատրպատական, Ֆարս, Քերմանշահ, Խորասան և Ալբորզ նահանգներում ձերբայկալվել են դպրոցներում վտանգավոր գազեր տարածող հանցագործները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2023 06:08 Asia/Tehran
  • Իանի դպրոցներում կասկածելի թունավորումների պատասխանատուները հայտնաբերվել ու ձերբակալվել են

Երեշքաբթի օրն ԻԻՀ ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Խուզեստան, Արևմտյան Ատրպատական, Ֆարս, Քերմանշահ, Խորասան և Ալբորզ նահանգներում ձերբայկալվել են դպրոցներում վտանգավոր գազեր տարածող հանցագործները:

Հայտարարության մեջ ասված է. «Այս խմբերից մեկի մասին ստացված տեղեկատվության համաձայն՝ դրա չորս անդամներից երեքը մասնակցել են նաև Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններիւն և կապված են արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, որոնք անկարգությունների ու համակցված պատերազմի ժամանակ աջակցում էին խռոավարարներին»:
Վերջին օրերին իրանցիներին մտահոգում էին դպրոցներում կասկածելի թունավորումների  դեպքերը: Երկուշաբթի օն անդրադառնալով այս խնդրին, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ դա հանցագործություն է՝ ուղղված հասարակության ամենաանմեղ անդամների՝ երեխանեերի դեմ և դարձել է հըասարակության մտահոգության ու անհանգստության պատճառ: 
Նա հավելել է. «Պաշտոնյաները, հետախուզական ու իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այս գործի բացահայտմամբ»: