Էսլամի. Արևմուտքն ընդունել է «միջուկային Իրանը»
(last modified Thu, 09 Mar 2023 13:32:01 GMT )
Մարտ 09, 2023 17:02 Asia/Tehran
  • Էսլամի. Արևմուտքն ընդունել է «միջուկային Իրանը»

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, հայտարարելով, որ այսօր Արեւմուտքն ընդունել է Իրանը որպես միջուկային երկիր, ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերություններում Արեւմուտքի միակ տարբերակը դիվանագիտությունն է։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է.-«Գիտական ​​և տեխնոլոգիական հզորության հետ մեկտեղ տնտեսական հզորության ձեռքբերումը բառիս բուն իմաստով պահանջում է անկախության իրականացում»:

Նա հավելել է.-«Եթե մենք ունենանք գիտության և տեխնոլոգիայի արդյունավետ  ուժ և կարողանանք հիմնել գիտելիքի վրա հիմնված հզոր արդյունաբերություն, դա անպայման ազդեցություն կունենա բոլոր բաղադրիչների վրա»:

Նշելով, որ Իսլամական հեղափոխությունից առաջ, մինչև այսօր թշնամիները երբեք համաձայն չեն եղել,որ մենք վառելիքի ցիկլ ունենանք, սակայն այսօր նրանք ընդունել են այս փաստը, Էսլամին ասել է.-«Երկիրն այսօր միջուկային գիտելիքի ոլորտում առաջատար և նշանավոր երկրների մակարդակում է, և այս գիտելիքն ու տեխնոլոգիան նա ձեռք է բերել  տեղացի  ինժեներների շնորհիվ»։

Իրանցի երիտասարդ գիտնականներն ու մասնագետները վերջին տարիներին զգալի հաջողությունների են հասել միջուկային արդյունաբերության ոլորտում։