Մարտ 12, 2023 12:14 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սաֆավի. Իրանի և Սաուդյան Արաբիայի համաձայնությունը խորհրդանշում է տարածաշրջանում ամերիկյան գերիշխանության ավարտը

Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի օգնական և ավագ խորհրդականն ասել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու համաձայնությունը խորհրդանշում է Պարսից ծոցում ամերիկյան գերիշխանության ավարտը»։

ISNA լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին, Իսլամական Հանրապետության ավիացիոն թանգարանի բացման արարողության ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիզմի անկմանը, հավելել է. «Եկել է ԱՄՆ-ի ու սիոնիստների հզորության անկման դարաշրջանը»։

Գեներալ-մայոր Սաֆավին հայտարարել է, որ հարևանության և «Հայացք դեպի Արևելք» քաղաքականությունները կմեծացնեն Իրանի աշխարհաքաղաքական հզորությունը և կփոխեն ժողովրդի վիճակը, հավելելով. «Իրանը պետք է դիտարկի ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ստեղծված լարվածությունն ինչպես նաև Թայվանի շուրջ առաջացած լարվածությունը, որպես հնարավորություն, որը համահունչ է Չինաստանի ու Ռուսաստանի ընդհանուր շահերին և հատուկ ռազմավարություն կիրառի Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի նկատմամբ»:

Անդրադառնալով Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանը, Սաֆավին ասել է. «Այդ կապն ապագայում կարող է պատնեշի դեր խաղալ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ռազմական հզորության դեմ»։

Պիտակ