Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնում է Իրան
Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնում է Իրան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Պետության ղեկավարի ինքնաթիռը օդ է բարձրացել Մինսկի ազգային օդանավակայանից, հայտնում է BelTA-ն։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը կիրակի ` մարտի 21-ին հանդիպել և զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ:
Ըստ Mehr-ի՝ Թեհրանում Բելառուսի եւ Իրանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Սերգեյ Ալեյնիկը բանակցություններ են վարել եւ մտքեր փոխանակել միջազգային կարեւորագույն հարցերի շուրջ։
Նշելի է, որ այս այցի մասին Իրանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել էին 2022 թվականի սեպտեմբերին` Սամարղանդում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համաժողովի ժամանակ։