Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել վերագործարկել Թեհրան-Քարբալա գնացքը
https://parstoday.ir/hy/news/iran-i195252-Իրանն_ու_Իրաքը_համաձայնության_են_եկել_վերագործարկել_Թեհրան_Քարբալա_գնացքը
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է Թեհրան-Քարբալա գնացքի վերագործարկման վերաբերյալ Իրաքի հետ համաձայնության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2023 11:55 Asia/Tehran
  • Իրանն ու  Իրաքը համաձայնության են եկել  վերագործարկել Թեհրան-Քարբալա գնացքը

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է Թեհրան-Քարբալա գնացքի վերագործարկման վերաբերյալ Իրաքի հետ համաձայնության մասին:

Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Միյադ Սալեհին Twitter-ում գրել է. «Բաղդադում կայացած Իրան-Իրաք համատեղ հանձնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկաթուղային ոլորտում՝ հատկապես արագացնել Շալամչեհ-Բասրա երկաթուղու շինարարությունը, ինչպես նաև հայտարարել Խոսրավիի սահմանից երկաթուղային միացման հարցում երկու կողմերի պատրաստակամության մասին»։

Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի տնտեսական համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստը մեկնարկել է կիրակի օրը և կշարունակվի մինչև երեքշաբթի։