Աբդոլլահյան. Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են:
Հեռախոսազրույցում, երկու պաշտոնյաները քննարկել են հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին վիճակը, և Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության հարցը:
Բորելն ընդգծել է Իրանի ու գործակալության միջև երաշխիքային խնդիրների կարգավորման վերաբերյալ կնքված վերջին համաձայնագրի գործադրման ընթացքն արագացնելու անհրաժեշտությունը:
Նախորդ շաբաթ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցի ավարտին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և գործակալությունը համաձայնության եկան երաշխիքային հարցերի կարգավորման շուրջ: Ըստ այդմ, Իրանը կամավոր կերպով թույլ կտա գործակալության տեսուչներին՝ անհրաժետության դեպքում ստուգումներ իրականացնել միջուկային համալիրներում, իսկ ստուգումների եղանակլը կհամաձայնեցվի կողմերի միջև տեխնիկական հանդիպումների ժամանակ: