Քանանի. Գերմանիայի կանցլերի հակաիրանական հայտարարությունը երկակի քաղաքականության դրսևորում է
(last modified Fri, 17 Mar 2023 08:30:48 GMT )
Մարտ 17, 2023 12:00 Asia/Tehran
  • Քանանի. Գերմանիայի կանցլերի հակաիրանական հայտարարությունը երկակի քաղաքականության դրսևորում է

Գերմանիայի կանցլերի հակաիրանական հայտարարությունը երկակի քաղաքականության դրսևորում է:

Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի վարչապետի հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Անկախ երկրներն ու աշխարհի հասարակական կարծիքը կուշտ են երկակի ստանդարտների վրա հիմնված նման հայտարարություններից: Նրանց համար ամեն օր ավելի պարզ է դառնում Իրանի դեմ ուղղված արևմտյան երկրների հայտարարությունների կեղծ լինելը»:

Քանանին հավելել է. «Այն հայտարարությունը,  թե Իրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել, և որ դա սպառնալիք է մյուսների անվտանգության համար, Սիոնիստական ռեժիմի բարբաջանքն է, որ կրկնում են Գերմանիայի իշխանությունները»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Զարմանալի է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությանը, Գերմանիայի իշխանությունները սպառնալիք են համարում Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը, մինչդեռ լսում են օկուպանտ և անօրինական Սիոնիստական ռեժիմի, տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք հանդիսացող, միջուկային զինանոցի վերաբերյալ»:

Սիոնիստական ռեժիմը, որն ունի միջուկային խոշոր զինանոց, ՄԱԳԱՏԷ-ին թույլ չի տալիս վերահսկյել իր միջուկային ծրագիրը: