Քանանիի արձագանքը Սիոնիստական ռեժիմի նախարարի ռասիստական և սադրիչ հայտարարություններին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի նախարարի ռասիստական և սադրիչ հայտարարությունները, համարել է տարածաշրջանի բոլոր ազգերի, այդ թվում՝ Հորդանանի դեմ իսկական Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ և ագահ բնույթի կերպարը։
Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Փարիզում կայացած արարողության ժամանակ հայտարարել է, որ «պաղեստինյան ժողովուրդ գոյություն չունի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ խոսնակ Նասեր Քանանին, այսօր (երեքշաբթի) Twitter-ում դատապարտել է սիոնիստ նախարարի ռասիստական և սադրիչ հայտարարությունները և գրել է. «Նման հայտարարությունները հստակ ցույց են տալիս իսկական Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ և ագահ կերպարը տարածաշրջանի բոլոր ազգերի, այդ թվում՝ Հորդանանի նկատմամբ»։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Իսլամական երկրների միասնությունն ու դիմադրությունը հաղթանակի գաղտնիքնէրն են։