Քանանի. Տարօրինակ չէ Նեթանյահուի և Սունակի զայրույթը տարածաշրջանում տեղի ունեցող դրական զարգացումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i195936-Քանանի._Տարօրինակ_չէ_Նեթանյահուի_և_Սունակի_զայրույթը_տարածաշրջանում_տեղի_ունեցող_դրական_զարգացումների_վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Լոնդոնում Բրիտանիայի և Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետների հանդիպմանը, ընդգծել է.-«Տարօրինակ չէ այս երկուսի զայրույթը տարածաշրջանի դրական զարգացումների վերաբերյալ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 12:29 Asia/Tehran
  • Քանանի.  Տարօրինակ չէ Նեթանյահուի և Սունակի զայրույթը տարածաշրջանում տեղի ունեցող դրական զարգացումների վերաբերյալ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Լոնդոնում Բրիտանիայի և Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետների հանդիպմանը, ընդգծել է.-«Տարօրինակ չէ այս երկուսի զայրույթը տարածաշրջանի դրական զարգացումների վերաբերյալ»։

Նասեր Քանանին արձագանքելով Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի վարչապետներ Ռիշի Սունակի և Բենիամին Նեթանյահուի հանդիպման վերաբերյալ հրապարակված լուրերին, ասել է,-«Հաշվի առնելով այդ երկու ռեժիմների մութ անցյալը և  այն փաստը,որ այսօր տարածաշրջանում տեղի ունեցող դրական իրադարձությունների ականատես ենք,տարօրինակ չէ ,որ այս երկուսը դժգոհ ու զայրացած են տարածաշրջանի իրադարձություններից և փորձում են թուլացնել և նույնիսկ խափանել այս գործընթացը»:

Քանանին հավելել է. «Պատմության հեգնանքներից է, որ երկու ռեժիմներ, որոնցից մեկը  գոյություն  ունի օկուպացիայի և հանցագործությունների  հիման վրա, իսկ մյուս ռեժիմը, որի ռազմատենչ և խռովարար քաղաքականությունը կարելի է տեսնել ողջ  տարածաշրջանում, լկտիաբար մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը»։ .

Նա հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, վերստին ընդգծելով հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և տարածաշրջանում ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հիշեցնում է Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող երկրների միջազգային պատասխանատվությունն այդ ռեժիմի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտման  հանցագործությունների նկատմամբ»: