ԻԻՀ ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i196094-ԻԻՀ_ԱԳ_նախարար._Միջուկային_խնդրի_շուրջ_բանակցությունների_դռները_հավերժ_բաց_չեն_մնալու
Al-Jazeera-ին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ միջուկային բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 04:36 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու

Al-Jazeera-ին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ միջուկային բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու:

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իսլամական խորհրդարանը քննարկում է բանակցություններում առավելագույն ժամկետ սահմանելու մասին ծրագրի նախագիծը: Բանակցությունների դռներըը հավերժ բաց չեն մնալու»: 
Նա նշել է. «Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է այցելել Սաուդյան Արաբիա, և մենք նույնպես պատրաստվում ենք նրան հրավիրել Թեհրան»: 
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Կատարը միշտ շարժվել է ճիշտ ուղղությամբ ու դրական դեր է խաղացել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման և միջուկային համաձայնագրի շուրջ  բանակցություններում:
Նա նշել է, որ Թեհրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը։
Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին փուլը կայացավ 2022թ. օգոստոսին՝ Վիեննայում։