Էրշադի. Կլիմայի փոփոխությունը բոլոր երկերների ընդհանուր մտահոգությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i196254-Էրշադի._Կլիմայի_փոփոխությունը_բոլոր_երկերների_ընդհանուր_մտահոգությունն_է
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալը մտահոգություն է հայտնել կլիմայի փոփոխության խնդրի նկատմամբ զարգացած երկրների անտարբերության կապակցությամբ, նշելով, որ դա բոլոր երկրներ ընդհանուր մտահոգությունն ու խնդիրն է:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 30, 2023 07:28 Asia/Tehran
  • Էրշադի. Կլիմայի փոփոխությունը բոլոր երկերների ընդհանուր մտահոգությունն է

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալը մտահոգություն է հայտնել կլիմայի փոփոխության խնդրի նկատմամբ զարգացած երկրների անտարբերության կապակցությամբ, նշելով, որ դա բոլոր երկրներ ընդհանուր մտահոգությունն ու խնդիրն է:

Չորեքշաբթի օրը ունեցած ելույթում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Կլիմակյական  ծայրահեղ փոփոխությունները կարող են խաթարել բոլոր երկրների կայուն զարգացումը: Իրանը մեծ նշանակություն է տալիս կլիմայի կտրուկ փոփոխությանը և դրա բնապահպանական հետևանքների դեմ պայքարին»:

Էրշադին նշել է. «ԻԻՀ գերագույն առաջնորդը հավանություն է տվել շրջակա միջավայրի պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը, որը կայուն զարգացման հեռանկարային մանիֆեստ է և մեծ ազդեցություն է ունենալու Իրանում շրջակա միջավայրի վրա»:

Նրա խոսքով. «Ցավալի է, որ զարգացած երկրները, որոնք պատասխանատվություն են կրում այս համաշխարհային մարտահրավերի համար, շարունակում են անտեսել իրենց միջազգային պարտավորությունները՝  հատկապես զարգացող երկրների հանդեպ»։

Զահրա Էրշադին ասել է. «Զարգացման հապաղումը, տեխնոլոգիաների, տեխնիկական գիտելիքների և  ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, միակողմանի և անօրինական   պատժամիջոցների հետ միասին, երկրներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց բնապահպանական պարտավորությունները»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալը հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը կանդրադառնա մյուս երկրների նկատմամբ զարգացած երկրների միջազգային պարտավորությունների պարտադիր բնույթին»: