Ուրմիա լիճը կրկին հյուրընկալում է զբոսաշրջիկներին
Մարտ 30, 2023 07:37 Asia/Tehran
Նոռուզի տոներին Ուրմիա լիճը կրկին հյուրընկալել է զբոսաշրջիկկների, որոնք լճում զբոսնել են նավակներով:
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ Քանիսեբ ամբարտակից Ուրմիա լիճ ջուր տեղափոխող թունելի բացումից և ջրի մակարդակի բարձրացումից հետո, Ատրպատական նահանգի գոհարը համարվող լիճը կենդանացել է և այս օրերին հյուրընկալում է Նոռուզի կապակցությամբ ճամփորդող զբոսաշրջիկներին։
Վերջին օրերին Ուրմիա լճի ջրի ծավալը հասել է ավելի քան 1 մլրդ 570 մլն խմ-ի և մեծացել է Արևմտյան Ասիայի ամենամեծ աղի լճի վերածննդի հույսը։
Պիտակ