Ամիր Աբդոլլահյան. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i196340-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_և_ՄԱԳԱՏԷ_ի_միջև_համագործակցությունը_շարունակվում_է
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը բրիտանական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, -«Համաձայնության հասնելու և բոլոր կողմերի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով(ՀԳՀԾ) ստանձնած իրենց պարտավորություններին  վերադառնալու նպատակով, Իրանի 13-րդ կառավարությունը լուրջ աշխատանք սկսեց և շաբաթներ ու ամիսներ շարունակ Վիեննայում 4+1 խմբի հետ ուղղակի և ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անուղղակի ուղերձներ փոխանակվեցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2023 08:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի և  ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը շարունակվում է

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը բրիտանական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, -«Համաձայնության հասնելու և բոլոր կողմերի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով(ՀԳՀԾ) ստանձնած իրենց պարտավորություններին  վերադառնալու նպատակով, Իրանի 13-րդ կառավարությունը լուրջ աշխատանք սկսեց և շաբաթներ ու ամիսներ շարունակ Վիեննայում 4+1 խմբի հետ ուղղակի և ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անուղղակի ուղերձներ փոխանակվեցին»:

Նշելով, որ աշնանը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, սխալներ թույլ տվեցին իրենց միջամտություններով, Ամիր Աբդոլլահյանն հավելել է,-«Աշնանը, Իրանի որոշ քաղաքներում մեկնարկելով անկարգություններն ու օտարերկրյա միջամտությունները, Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի, բայց ակտիվորեն տեղի ունեցավ ուղերձների փոխանակում պատժամիջոցները չեղարկելու նպատակով»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է. -«Դիվանագիտությունն Իրանի միջուկային խնդրի լուծման ճիշտ ճանապարհն է, և Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունները շարունակվում են տեխնիկական մակարդակով»։

Ողջունելով Թուրքիայի և Սիրիայի միջև թյուրիմացությունները վերացնելու և  խնդիրները լուծելու նպատակով տարբեր մակարդակներում կայանալիք քառակողմ բանակցությունները,Իրանի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել,որ քաղաքական երկխոսությունների առաջին փուլը շուտով կանցկացվի Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի  արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: