Քանանի Չաֆիի արձագանքը Սիրիայում Իրանի երկու ռազմական խորհրդականների նահատակությանը
Արձագանքելով Սիրիայում Իրանի երկու ռազմական խորհրդականների նահատակության՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Այս բարձրաստիճան նահատակների արյունը զուր չի թափվել»։
Ըստ ԱԳՆ տեղեկատվության և մամլո վարչության հաղորդագրության, Նասեր Քանանի Չաֆին Սիրիայում Դամասկոսի արվարձանների վրա Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ և վախկոտ հարձակման հետևանքով Իրանի երկու ռազմական խորհրդականների նահատակությունը համարել է թաքֆիրական ահաբեկչության և նրանց հայտնի աջակիցների, ներառյալ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ Իրանի մեծ ժողովրդի խիզախ և պատասխանատու պայքարի մի մասը:
Քանանի Չաֆին ցավակցություն հայտնելով այս հպարտ նահատակների թանկագին ընտանիքներին՝ հավելել է. «Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակությունը համարվում է այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային կանոնների ու օրենքների խախտում, և ահաբեկչության ուժեղացման շարունակություն»:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է. «Բարձրաստիճան նահատակների արյունը զուր չի թափվել, և Իրանի Իսլամական Հանրապետությունն իր իրավունքն է վերապահում այդ ագրեսիվ և հանցավոր գործողությունների քաղաքական և իրավական հետապնդումից բացի, համապատասխան ժամանակ և վայրում պատասխանել Իսրայելի կեղծ ռեժիմի պետական ահաբեկչությանը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականներ՝ գվարդիայի մայոր Միլադ Հեյդարին և գվարդիայի կապիտան Մեղդադ Մեհղանի Ջաֆարաբադին նահատակվել են ուրբաթ առավոտյան, Դամասկոսի արվարձանների վրա Սիոնիստական ռեժիմի հանցավոր հարձակման հետևանքով։
Սիոնիստական ռեժիմի ռմբակոծիչները ուրբաթ առավոտյան ռմբակոծել են Դամասկոսի մի քանի թիրախներ։
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալ Դիմաս շրջանը հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի ագրեսոր ռմբակոծիչների կողմից։