Ամիր Աբդուլլահյան. Սիոնիստներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i196732-Ամիր_Աբդուլլահյան._Սիոնիստներին_շփոթեցրել_է_իսլամական_աշխարհի_մերձեցումը
ԻԻՀ ԱԳ նախարար ԱՄմիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ալ Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների հարձակումն իսլամ աշխարհի մերձեցումից Սիոնիստական ռեժիմի շփոթության նշանն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 07:40 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Սիոնիստներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցումը

ԻԻՀ ԱԳ նախարար ԱՄմիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ալ Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների հարձակումն իսլամ աշխարհի մերձեցումից Սիոնիստական ռեժիմի շփոթության նշանն է:

Թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Ալ Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների հարձակմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Իսրայելի կեղծ ռեժիմի զինվորների գիշերային հարձակումը Ալ-Աղսա մզկիթի հավատացյալների վրա և մզկիթի անարգումն ահաբեկչական ռեժիմի հանցագործությունների վրա աչք փակող իրավապաշտպանների լռության հետևանքն է»:

Նա հավելել է. «Սիոնսիտներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցման ալիքը և ռեժիմի ներքին փլուզման հեռանկարը»:

Չորեքշաբթի  երեկոյան սիոնիստ զինվորները հերթական անգամ հարձակվել են Ալ-Աքսա մզկիթի վրա, ծեծել աղոթող հավատացյալներին ու փորձել նրանց դուրս բերել մզկիթից: