Ապրիլ 08, 2023 07:36 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի նախկին դեսպան. Ադրբեջանն իրեն Ուկրաինայի նման է պահում

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է. «Ադրբեջանի՝ դիվանագիտությունից հեռու քայլերը՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան փակմամբ և իրանցի դիվանագետների արտաքսմամբ, ինչպես նաև Նախիջևանում իրականացվող զորավարժությունները, նման են Արևմուտքի դրդմամբ Ուկրաինայի սադրանքներին՝ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով»:

Դեսպանը հավելել է. «Իրանի պաշտոնյաները զգոն են, սակայն Բաքուն էլ պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայի ներկայիս իրավիճակին»։
Հարկ է նշել, որ վերջին շրջանում, Սիոնիստական ռեժիմի ազդեցությամբ, Ադրբեջանը  հակաիրանական դիրքորոշում է որդեգրել, և Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանում Բաքվի ցանկացած արկածախնդրության կապակցությամբ: