Իրանի նավթի նախարարը ժամանել է Կարակաս
https://parstoday.ir/hy/news/iran-i197282-Իրանի_նավթի_նախարարը_ժամանել_է_Կարակաս
Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի այդ երկիր կատարած այցի նպտակն է «էներգետիկայի ոլորտում հարաբերությունների ամրապնդումը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 13, 2023 10:11 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարարը ժամանել է Կարակաս

Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի այդ երկիր կատարած այցի նպտակն է «էներգետիկայի ոլորտում հարաբերությունների ամրապնդումը»։

Նախարրությունը հայտնել է, որ Իրանի նավթի նախարարը կայցելի Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերության օբյեկտներ և կհանդիպի երկրի պաշտոնյաների հետ:

Reuters-ը, վկայակոչելով PDVSA-ում իր աղբյուրին, հայտնում է, որ Օջին հանդիպել է Վենեսուելայի նավթի նախարար Պեդրո Տելեչեայի հետ և այցելել երկրի պետական նավթային ընկերություն:

Վերջին տարիներին Իրանը և Վենեսուելան բարելավել են հարաբերությունները հատկապես նավթի և նավթավերամշակման ոլորտում։ Իրանը նաև երահսկել է Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրի վերանորոգման նախագիծը։

Ավելի վաղ, անդրադառնալով ԻԻՀ նավթարդյունաբերության ոլորտի արտասահամանյան  գործունեությանը, Ջավադ Օջին հայտարարել էր, որ Վենեսուելայի նավթավերամշակման գործարանի արդյունահանումը, որը զրոյի էր հասել ԱՄՆ-ի դուրսբերումից հետո, 2 միլիոն 800 հազարի պահեստամասերի մատակարարման արդյունքում հասել է 100 հազար բարելի և նախատեսվում է  ծավալը մեծացնել մինչև 140 հազար բարել:

Ջավադ Օջին հավելել է, որ  նավթավերամշակման գործարանի հումքը մատակարարվում է Իրանից: