Իրանի նավթի նախարարը ժամանել է Կարակաս
Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի այդ երկիր կատարած այցի նպտակն է «էներգետիկայի ոլորտում հարաբերությունների ամրապնդումը»։
Նախարրությունը հայտնել է, որ Իրանի նավթի նախարարը կայցելի Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերության օբյեկտներ և կհանդիպի երկրի պաշտոնյաների հետ:
Reuters-ը, վկայակոչելով PDVSA-ում իր աղբյուրին, հայտնում է, որ Օջին հանդիպել է Վենեսուելայի նավթի նախարար Պեդրո Տելեչեայի հետ և այցելել երկրի պետական նավթային ընկերություն:
Վերջին տարիներին Իրանը և Վենեսուելան բարելավել են հարաբերությունները հատկապես նավթի և նավթավերամշակման ոլորտում։ Իրանը նաև երահսկել է Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրի վերանորոգման նախագիծը։
Ավելի վաղ, անդրադառնալով ԻԻՀ նավթարդյունաբերության ոլորտի արտասահամանյան գործունեությանը, Ջավադ Օջին հայտարարել էր, որ Վենեսուելայի նավթավերամշակման գործարանի արդյունահանումը, որը զրոյի էր հասել ԱՄՆ-ի դուրսբերումից հետո, 2 միլիոն 800 հազարի պահեստամասերի մատակարարման արդյունքում հասել է 100 հազար բարելի և նախատեսվում է ծավալը մեծացնել մինչև 140 հազար բարել:
Ջավադ Օջին հավելել է, որ նավթավերամշակման գործարանի հումքը մատակարարվում է Իրանից: