Գեներալ մայոր Սալամին. Սիոնիստական ռեժիմը փլուզվում է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Սիոնիստական ռեժիմը կործանվում է, և դրա ակնհայտ նշանն այս ռեժիմի ներքին ճգնաժամերն են»։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այսօր, ուրբաթ օրը Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում (կենտրոնական Իրանում) Ղոդսի համաշխարհային օրվա արարողության ժամանակ՝ անդրադառնալով Պաղեստինի դիմադրությանը դիմակայելու Սիոնիստական ռեժիմի թուլությանը, ասաց. «Սիոնիստական ռեժիմը անկում է ապրում, և այս ռեժիմը Պաղեստինի ժողովրդի ապստամբության վախի պատճառով ստիպված է սիոնիստներին հեռացնել Ալ-Աղսա մզկիթից»:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի վերահսկողությունը հասարակության կառավարման վրա փլուզվել է, և այժմ, Իրանի անվտանգության վրա հարձակվելու անհաջող փորձից հետո, նրանք բախվում են ներքին ճգնաժամի և նրանց միջազգային մեկուսացմանը՝ որը ակնհայտ է»:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ընդգծել է. «Թշնամիների պատժամիջոցներն ու քաղաքական ճնշումները չեն կարող Իրանի ժողովրդին քաղաքական մեկուսացման մեջ դնել, այլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջնորդությամբ և աջակցությամբ ու Իրանի ժողովրդի հավատարմությամբ, թշնամիների բոլոր ծրագրերն ու դավադրությունները խափանվեցին»: