Մեկնաբանություն՝ Չաբահար նավահանգիստը տարածաշրջանի տարանցիկ օղակն է
https://parstoday.ir/hy/news/iran-i197452-Մեկնաբանություն_Չաբահար_նավահանգիստը_տարածաշրջանի_տարանցիկ_օղակն_է
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է Չաբահար նավահանգստի կարողությունների վերաբերյալ Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 07:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Չաբահար նավահանգիստը տարածաշրջանի տարանցիկ օղակն է

Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է Չաբահար նավահանգստի կարողությունների վերաբերյալ Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Չաբահար նավահանգիստը ոչ միայն դյուրացնում է Հնդկաստանի և Աֆղանստանի միջև կապը և Օման ծովի միջոցով այդ երկրի հաղորդակցության ուղին համաշխարհային շուկաների հետ, այլև Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում կարող է հրաշալի տարանցիկ ճանապարհ հանդիսանալ Կենտրոնական Ասիայի , Հնդկական թերակղզու և համաշխարհային այլ շուկաների միջև։

Հետևաբար, Հնդկաստանը հարավային Կորեայի պես նորաստեղծ երկրների հետ մրցակցությամբ, մտադիր է իր տնտեսական դիրքը ամրապնդել Կենտրոնական Ասիայում և  Չաբահար ռազմավարական նավահանգիստը կարող է այս հարցում կարևոր և ազդեցիկ դեր խաղալ։

Ռազմավարական հարցերի հբդիկ փորձագետ Քութամ Մուկերջին ասում է.« Իրանի Չաբահար նավահանգիստը, որպես օվկիանոսային ամենակարևոր ջրային ճանապարհ, ոչ միայն ամրապնդում է տարանցիկ դիրքը և ապրանքների հեշտ, անվտանգ և էժան տեղափոխումը, այլև Իրանի Իսլամական Հանրապետությանը դարձնում է կարևոր խաղացող ոչ միայն Ասիայի Արևմուտքում ու Կենտրոնում, այլ նաև աշխարհում:

Այսօր ջրային ուղիները կարևոր և ազդեցիկ  դեր են խաղում միջազգային առևտրում, և Իրանի հյուսիսում  ու հարավում տարանցիկ ջրային ուղիներ կան՝ Պարսից ծոցում և Կասպից ծովում։ Օմանի ծովը և Չաբահար նավահանգիստը  նույնպես շատ կարևոր են այս տեսանկյունից»:Չաբահարի ռազմավարական նավահանգիստը նավահանգստային գրավչություններից ու առավելություններից բացի՝ գերակա դիրք է զբաղեցնում որպես արդյունաբերական, ազատ առևտրի և զբոսաշրջության  տարածք:

Այ պատճառով Չաբահարի տարածաշրջանում ներդրումներ ներգրավելու խթանների և երաշխիքների առկայությունը նկատի առնելով, Իրանի Իսլամական Հանրապետության առաջնահերթություններից է՝ այս նավահանգստի ենթակառուցվածքի զարգացումը` դրա կարողությունները լիարժեք օգտագործելու համար: Ուստի, ակնկալվում է, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Կենտրոնական Ասիան, ավելի ակտիվ մասնակցեն Չաբահարի նավահանգստային և տարանցիկ աշխատանքներին։

Այս մասին միջազգային հարցերի հնդիկ փորձագետ Շաքթի Սինհան ասում է.« Չաբահարի տարանցիկ նավահանգիստը տարածաշրջանի երկրների օվկիանոսին միացնող կետն է և Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով այն կարող է հիմնարար դեր խաղալ Հնդկական թերակղզու և Կենտրոնական Ասիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։ Հաշվի առնելով բեռների տարանցման գործում ջրային ուղիների աճող դերն ու նշանակությունը՝ այս խնդիրն ունի ռազմավարական նշանակություն»։

Ամեն դեպքում, թեև Չաբահար նավահանգստի միջոցով  Կենտրոնական Ասիայի ավազանի երկրների հետ առևտրի և տարանցման համար հարմար հարթակ և պայմաններ ստեղծելու առումով  Հնդկաստանի ջանքերը կարևոր են համարվում, սակայն Նոր Դելհիի շտապողականությունը Չաբահար նավահանգստի նախագծերը կատարելագործելու առումով , որը վստահվել է Հնդկաստանին, միանշանակ կարող է արդյունավետ լինել այս ռազմավարական նավահանգիստը օգտվելու համար  երկրներին խրախուսելու հարցով:

Որովհետև այսօրվա համաշխարհային տնտեսության և առևտրի պայմաններում, երկրների արագ տեմպը՝ տարանցիկ հարմարություններ և հարթակ ստեղծելու հարցում, առաջին խոսքն է ասում առևտրային հարաբերությունների զարգացման մեջ, և անշուշտ, Չաբահար ռազմավարական նավահանգիստը՝ Չինաստանի հետ Հնդկաստանի մրցակցությանը համահունչ, կարող է արդյունավետ դեր խաղալ նաև տարանցիկ ուղիների օգտագործման գործում։12:21