Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատար. Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր գաղտնի հենակետերը մեր թիռախում են
https://parstoday.ir/hy/news/iran-i197596-Իրանի_բանակի_հյուսիսարևմտյան_զորակայանի_հրամանատար._Սիոնիստական_ռեժիմի_բոլոր_գաղտնի_հենակետերը_մեր_թիռախում_են
Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատարն ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր հենակետերը, նույնիսկ նրանք, որոնք գաղտնի են իրենց տեսանկյունից, մեր թիրախում են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 13:41 Asia/Tehran
  • Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատար. Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր գաղտնի հենակետերը մեր թիռախում են

Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատարն ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր հենակետերը, նույնիսկ նրանք, որոնք գաղտնի են իրենց տեսանկյունից, մեր թիրախում են»:

Բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն Բանակի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է. «Այսօր բանակը առաջատար է ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, և մենք բացթողումներ չունենք այս ոլորտում»։

Հաջիլուն Սիոնիստական ​​ռեժիմի հետ  հարևան երկրների համագործակցությունը և հարևան երկրներում ռեժիմի բազաներ ստեղծելը համարել է երկրների անտեղյակության հետևանք և ընդգծել է.« Իսլամական երկրները միմյանց համար վտանգ չեն ներկայացնում և մուսուլմանների գիտակցության ու քաղաքական ու սոցիալական հանճարի շնորհիվ բոլորը տեղյակ են Սիոնիստական ​​ռեժիմի անկման ու կործանման մասին»։

Նա ասաց. «Անտեղյակ երկրները պետք է հասկանան, որ Սիոնիստական ​​ռեժիմը ամենից շատ է հավատում է, որ եկել է իր ոչնչացման շրջանը։ԱՄՆ ​​և այլ հակաիսլամական երկրներ թշնամություն ստեղծելով փորձում են զենք վաճառել տարածաշրջանում: Այն երկրները, որոնք քայլեր են ձեռնարկում այս կեղծ ռեժիմի հետ համագործակցելու համար, պետք է տեղյակ լինեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի»։