Մեկնաբանություն՝Հայացք Իրանի և Ռուսաստանի միջև տարանցիկ համագործակցության փաստաթղթի կարևորությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i197924-Մեկնաբանություն_Հայացք_Իրանի_և_Ռուսաստանի_միջև_տարանցիկ_համագործակցության_փաստաթղթի_կարևորությանը
Մոսկվայում ստորագրվել է ՝եռակողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի, Եվրասիական տրանսպորտի համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման կենտրոնի միջև :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 07:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝Հայացք Իրանի և Ռուսաստանի միջև տարանցիկ համագործակցության փաստաթղթի կարևորությանը

Մոսկվայում ստորագրվել է ՝եռակողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի, Եվրասիական տրանսպորտի համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման կենտրոնի միջև :

Փոխըմբռնման սյս հուշագրի դրույթների հիման վրա, ստորագրող կողմերը կհամագործակցեն միմյանց հետ՝ միջազգային միջանցքներով, հատկապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքով առևտրի, տարանցման և ապրանքների պահեստավորումը ընդլայնելու ուղղությամբ։

Հուշագիրը ստորագրող կողմերը նաև շեշտել են ՝տեղեկատվության փոխանակումը, համատեղ նախագծերի իրականացումը և այդ նպատակներին հասնելու համար, մասնագիտացված պատվիրակությունների փոխանակումը։Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական ծրագիրը տարանցման զարգացման համար, հիմնված է ՝տրանսպորտային միջանցքների, հատկապես ՝Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման վրա։

Այս միջանցքում գործում են տարբեր երկրներ, քանի որ այս միջանցքը բաղկացած է Թրանս Կասպիական երեք հիմնական ճյուղերից, Կասպից ծովի արևմտյան ափի երկայնքով արևմտյան ճյուղից և Թուրքմենիայի տարածքովԿենտրոնական Ասիայի երթուղուց:Նաև այս միջանցքը կապող ուղի է դեպի Կենտրոնական Ասիա և Սեւ ծովում ՝Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի պոտենցիալ նավահանգիստներ ։

Իհարկե, Հյուսիս-Հարավ միջանցքից փոխադրվող ապրանքների քանակով ամենակարեւոր երկիրը՝ Ռուսաստանն է, թեև նախկինում այս միջանցքը Մոսկվայի համար այնքան էլ կարևոր չէր և Ռուսաստանը ավելի քիչ էր հետաքրքրված հարավի հետ առևտուրով, սակայն այժմ այս երկրի դեմ Արևմուտքի պատժամիջոցների , նաև Ուկրաինայի պատերազմի պատճառով ,այս միջանցքը շատ կարևոր է նաև Ռուսաստանի համար։

Այդ իսկ պատճառով 2022 թվականի հուլիսին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարած այցի ընթացքում ,կողմերը պարտավորություն են ստանձնել հետամուտ լինելու այս միջանցքի կատարելագործումը:Այժմ ևս Իրանի և Ռուսաստանի միջև տարանցման զարգացումը և Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը համարվում է երկու երկրների կարևոր նախագծերից մեկը։

Առևտրային այս ուղին երկու երկրներին հնարավորություն է տալիս՝ ցամաքային և ծովային ուղիներով ,որոնք հեռու են արևմուտքից ,տարբեր արտադրանքները փոխադրել Ասիայի բարգավաճող տնտեսությունների գնորդներին : Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը երկու երկրների տարանցման հզորությունը կհասնի 50 միլիոն տոննայի, մինչդեռ ներկայումս հնարավոր է Իրանի տարածքով ,Ռուսաստանի արտադրանքների մոտավորապես մոտ ութ միլիոն տոննա տարանցել:

Այս մասին Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է.« Ռուսաստանը տարեկան ավելի քան 300 մլն տոննա ապրանք էր արտահանում Եվրոպա, բայց ներկայումս այս քանակը որոշված է Թուրքիայի ու Իրանի տարածքով փոխադրվի և Ռուսաստանը ևս այն համոզմն է ,որ Իրանի տարածքով առնվազն 50 մլն տոննա ապրանք արտահանվի»։

Ակնհայտ է, որ Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական, անվտանգության և ռազմական համագործակցությունն ընդլայնվում է և Իրանի ու Ռուսաստանի դեմ Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցների սահմանումը, չնայած որ տնտեսական որոշ խնդիրներ է առաջացրել ,սակայն ավելի է ամրապնդել երկու երկրների կամքը՝ հարաբերություններն ամրապնդելու, ներառյալ ՝առևտրային և տնտեսական հարաբերությունները:

Դրա բացահայտ օրինակը ՝Իրանի ու Ռուսաստանի պաշտոնատարների ջանքերն են՝Հյուսիս-հարավ միջանցքի նախագիծը ավարտին հասցնելու համար և այս համատեքստում կարելի է գնահատել տրանսպորտի բնագավառում վերջին փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է ՝միջազգային միջանցքներով, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքով առևտրի, տարանցման և ապրանքների պահեստավորման ավելացման նպատակով։11:33