Մեկնաբանություն-Այսօր Թաբասի անապատում ԱՄՆ-ի խայտառակ պարտության տարելիցն է
Այսօր 2023 թվականի ապրիլի 25-ն Իրանի արևելքում գտնվող Թաբասի անապատում Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման պարտության տարելիցն է:
1980 թվականի ապրիլի 25-ին, ԱՄՆ-ն մի քանի ուղղաթիռներով ու ինքնաթիռներով ռազմական հարձակում իրականացրեց Իրանի վրա:
ԱՄՆ-ի կառավարությունը, որ ԻԻՀ-ի համակարգը պարտության մատնելու համար տարբեր հնարքների դիմելով ոչ մի արդյունքի չէր հասել,1979 թվականի նոյեմբերի 4-ին Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումից հետո, իր ձերբակալված լրտեսներին ազատելու նպատակով, հարձակվեց Իրանի վրա:
Այդ գործողության մեջ ներգրավված էին ԱՄՆ-ի ժամանակի կառավարության պաշտոնյաների մեծ մասը, և յուրաքանչյուր ոք, ով տեղեկություն ուներ Իրանի մասին, դա տրամադրում էր «Դելտա գրուպ»-ին: Անգամ ամերիկյան լրտեսական կազմակերպությունը պարսկերենին ծանոթ իր ուժերից երեք հոգու ուղարկել էր Թեհրան՝ ապաստարանը մաքրելու և գործողության համար անհրաժեշտ բեռնատարներ ու մեքենաներ տրամադրելու համար։
Չնայած մանրակրկիտ պլանավորմանը, առաջադեմ սարքավորումներին և բազմաթիվ վարժանքներին, որոնք ամերիկացիները անցկացրել էին նմանատիպ վայրերում,Թաբասի վրա ռազմական հարձակումը ձախողվեց Թաբաս քաղաքի շրջակա անապատներում ավազի փոթորիկի առաջացման պատճառով, և մի շարք ամերիկյան ինքնաթիռներ և ուղղաթիռներ բռնկվեցին, և մի քանի ամերիկացի զինվորականներ սպանվեցին, իսկ մնացածները ձախողելով ու խայտառակվելով փախան Իրանի հողից։
Իրանում ԱՄՆ-ի միջամտությունների պատմությունը ցույց է տալիս,որ Իրանի ներքին գործերին միջամտելու ամերիկյան տարբեր կառավարությունների ջանքերի գագաթնակետը եղել է Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, այնպես որ կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխությունից հետո անընդհատ ծրագրել է միջամտել Իրանի ներքին գործերին: Այս միջամտությունների գործընթացը նախագծված է տարբեր մոդելներով,որոնց թվում են՝ լրտեսությունը, հակառակորդների վերապատրաստման միջոցով լիդերներ պատրաստելը, ճանաչողական պատերազմը, տնտեսական ճնշումները, ուղղակի ռազմական հարձակումները, ահաբեկչական գործողություններ կազմակերպելը,բանակցությունների և միջազգային կառույցների միջոցով քաղաքական և դիվանագիտական ճնշումները: Այս բոլոր միջոցառումների հիմնական նպատակն էր տապալել Իրանի ժողովրդի հեղափոխությունը և ազդել Իսլամական Հանրապետության վարքագծի վրա։
Թաբասի դեպքն Իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատմության մեջ գրանցվեց որպես Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ նպատակների ևս մեկ փաստաթուղթ, և այն ունեցավ հետևանքներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի ազգային հուսահատության զգացումը, ինչպես նաև երկրի միջազգային դիրքի նվաստացումն ու թուլացումը:
Այս իրադարձությունն այնքան կարևոր ու ճակատագրական էր, որ նույնիսկ ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական գործիչներին ստիպեց ընդունել պարտությունը: Ջիմի Քարթերի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ԱՄՆ-ում ազգային հուսահատության զգացումը համարեց Թաբասում այս երկրի պարտության կարևոր հետևանքներից մեկը և ասաց. -«Իրանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը Քարթերի պարտության երեք կարևոր գործոններից մեկն էր և այս միջադեպը առաջացրեց ազգային հուսահատության զգացում»։
Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Սալիվանը նույնպես այս իրադարձությունն անվանեց Միացյալ Նահանգների ազգային նվաստացման շրջան և ասաց. -«Քարթերի կառավարության թույլ գործեղանակը և նրա անտրամաբանական գործողությունները հանգեցրին ամերիկյան դեսպանատան անդամների պատանդառմանը և սկսվեց ազգային նվաստացման դարաշրջանը, որը աննախադեպ է Միացյալ Նահանգների պատմության մեջ»: