Ռայիսին ընդգծել է Իրանի և Ղազախստանի միջև առևտրային հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Թեև անցյալ տարի Իրանի և Ղազախստանի միջև գրանցվեց առևտրային հարաբերությունների զգալի աճ և իրավիճակը փոխվեց, սակայն հարաբերությունների այս մակարդակը չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին, և մենք պետք է կրկնակի ջանքեր գործադրենք դրանք բարելավելու ուղղությամբ»։
Ղազախստանի վարչապետ Ալի Խան Սմայիլովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ռայիսին և Սմայիլովը քննարկել են նաև Կենտրոնական Ասիայից Պարսից ծոց տարանցիկ ենթակառուցվածքներում ներդրումների, առևտրային համագործակցությունը դյուրացնելու նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և դրամավարկային և բանկային ոլորտներում նորարարական մեխանիզմների կիրառման հետ կապված հարցեր:
Ղազախստանի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հատկապես տնտեսական ու առևտրային ներդրումների ոլորտում: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը բավարար չէ և չի համապատասխանում առկա կարողություններին, հետևաբար կողմերը մշակել են համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ:
Ալի Խան Սմայիլովը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում Թեհրան-Աստանա պայմանավորվածությունների իրագործմամամբ կողմերի համագործակցության մակարդակը կաճի: