Ամիր Աբդոլլահյան. Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և սեփական անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i198294-Ամիր_Աբդոլլահյան._Թեհրանը_Լիբանանի_անվտանգությունը_համարում_է_տարածաշրջանի_և_սեփական_անվտանգությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Նոր իրավիճակում և տարածաշրջանային դրական ու կառուցողական պայմաններում մենք Լիբանանի անվտանգությունը, բարգավաճումն ու առաջընթացը համարում ենք տարածաշրջանի և Իրանի անվտանգությունը, բարգավաճումն ու առաջընթացը»։
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Ապրիլ 27, 2023 09:40 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում  է տարածաշրջանի և սեփական անվտանգությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Նոր իրավիճակում և տարածաշրջանային դրական ու կառուցողական պայմաններում մենք Լիբանանի անվտանգությունը, բարգավաճումն ու առաջընթացը համարում ենք տարածաշրջանի և Իրանի անվտանգությունը, բարգավաճումն ու առաջընթացը»։

Չորեքշաբթի օրը, Լիբանան ժամանելուց հետո Բեյրութի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում, բարձր գնահատելով լիբանանյան իշխանությունների ընդունելությունն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Վերջին շաբաթներին տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքը, կարծում եմ դրական կլինի տարածաշրջանի, իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի  համար»։

Նա հավելել է. «Թեհրան-Բեյրութ հարաբերությունների կապակցությամբ մենք ունենք գաղափարներ ու նախաձեռնություններ: Այսօր և վաղը կայանալիք հանդիպումներում այդ հարցերի շուրջ քննարկումներ կունենամ Լիբանանի պաշտոնյաների հետ»:

Մտահոգություն հայտնելով Սուդանում ընթացող պատերազմի կապակցությամբ, Աբդոլլահյանն ասել է. «Մենք ամեն ինչ կանենք տարածաշրջանում, այդ թվում՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու համար»։