Իրանի և Ղազախստանի միջև ստորագրվել է 5 փոխըմբռնման հուշագիր և համագործակցության համաձայնագիր
(last modified Thu, 27 Apr 2023 06:19:15 GMT )
Ապրիլ 27, 2023 09:49 Asia/Tehran
  • Իրանի և Ղազախստանի միջև ստորագրվել է 5 փոխըմբռնման հուշագիր և համագործակցության համաձայնագիր

Իրանի և Ղազախստանի միջև հարաբերությունների զարգացմանը, ամրապնդմանը և ընդլայնմանն ուղղված քայլերի շրջանակում, երկու երկրների միջև ստորագրվել է 5 փոխըմբռնման հուշագիր և համագործակցության համաձայնագիր:

Փաստաթղթերը, որոնք վերաբերվում են սպորտի, մաքսային, ազատ գոտիների, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, ստորագրվել են չորեքշաբթի օրը, երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների ավարտից հետո,  Իրանի առաջաին փոխնախագահ  Մուհամմեդ Մոխբերի  և Ղազախստանի վարչապետ Ալի Խան Սմայիլովի ներկայությամբ, Թեհրանում:

Ազատ և հատուկ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը ստորագրել են Իրան-Ղազախստան տնետսական համատեղ հանձնաժողովի ղեկավար և Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի պաշտոնակատարը  և Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարը:

Իրանի մշակութային Ժառանգության նախարարի տեղակալը և Ղազախստանի դեսպանը ստորագրել են Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության միջև   զբոսաշրջության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիրը:

ԻԻՀ մաքսատան ղեկավարը և Իրանում Ղազախստանի դեսպանը  փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իրանի մաքսային ծառայության և Ղազախստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերյալ։