Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Իրանն աշխարհի 10 ապագա գերտերությունների թվում է
(last modified Thu, 27 Apr 2023 07:03:07 GMT )
Ապրիլ 27, 2023 10:33 Asia/Tehran
  • Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Իրանն աշխարհի 10 ապագա գերտերությունների թվում է

Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտը (ASPI) հրապարակել է նոր զեկույց, որոմ Իրանը ներառվել է գիտական և տեխնոլոգիական գերտերությունների առաջին տասնյակում: Այս ցանկում Իրանն առաջ է անցել Ճապոնիայից: Այս մասին հայտնում է Press TV գործակալությունը:

Ինստիտուտի Critical Technologies Tracker զեկույցի համաձայն՝ Իրանը  լավագույն հնգյակում է 44 տեխնոլոգիաներից վեցում և իներորդը՝ ապագա գլոբալ տերությունների լավագույն տասնյակում:

H-Index-ի համաձայն՝ առաջադեմ, այդ թվում՝ գերձայնային օդանավերի շարժիչների ոլորտում Իրանը չորրորդն է Չինաստանի և ԱՄՆ-ի կողքին և  ավելի բարձր դիրք է գրավում Ճապոնիայից  Իտալիայից և Բրիտանիայից:

Ըստ այս զեկույցի՝ Իրանն առաջին քառյակում է «բիովառելիքի գիտության» և խելացի նյութերի ու նոր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կարող են փոխել արդյունաբերության ապագան։

Սինթետիկ կենսաբանության ոլորտում համաշխարհային հոդվածների 2%-ի հրապարակմամբ Իրանն ութերորդն է աշխարհում:

Չինաստանի և ԱՄՆ-ի   մրցակցությունից դուրս, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում Իրանի ցուցանիշները նույնպես տպավորիչ են:

Իրանը երկար տարիներ առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում գիտության արտադրության ոլորտում:

Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի զեկույցը կենտրոնացած է հիմնականում գիտական և տեխնոլոգիական հնարավորությունների գործնական կիրառման վրա՝ բացահայտելով 44 ոլորտներում մրցակցային առավելություն ունեցող երկրներին: