Մեկնաբանություն՝Հայացք Իրանի արտաքին գործերի նախարարի Լիբանան կատարած այցի կարևորությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i198380-Մեկնաբանություն_Հայացք_Իրանի_արտաքին_գործերի_նախարարի_Լիբանան_կատարած_այցի_կարևորությանը
Լիբանան այցելած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպմանը մեկ անգամ ևս ընդգծել է հովանավորել Լիբանանի կայունությանն և Դիմադրության առանցքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2023 12:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝Հայացք Իրանի արտաքին գործերի նախարարի Լիբանան կատարած այցի կարևորությանը

Լիբանան այցելած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպմանը մեկ անգամ ևս ընդգծել է հովանավորել Լիբանանի կայունությանն և Դիմադրության առանցքը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Օման կատարած այցից հետո,իր տարածաշրջանային այցի շրջագծում, չորեքշաբթի օրը Բեյրութ է ժամանել,գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն և Լիբանանի հարցերով վարչապետի հանգամանքը զբաղեցնող Նաջիբ Միքաթիի հետ հանդիպմանը , ցանկացել է ընդլայնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսական եւ առեւտրային համագործակցության ոլորտում։

Լիբանանի վարչապետը նաև Իրանը համարել է տարածաշրջանի կարևոր երկիր և, գնահատելով Թեհրանի կառուցողական դիրքորոշումը Լիբանանի նկատմամբ, ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։

Ամիր Աբդոլլահյանի չորրորդ այցը Լիբանան, այն ժամանակվանից իվեր ,երբ նա ստանձնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, այն պայմաններում  է,իրականացել երբ Լիբանանի քաղաքական խմբերի միջև անջրպետը պատճառ դարձավ,որ թեև 2022 թվականի հոկտեմբերի վերջին Միշել Աունի նախագահական ժամկետը ավարտել էր ,սակայն  Միջերկրականի առափնյա այս երկիրը մինչ այժմ չունենա նախագահ :Ներկայում Հըզբոլլահի դաշնակից Սուլեյման Ֆրանջիեն եւ բանակի հրամանատար Ժոզեֆ Աունը համարվում են Լիբանանի նախագահի գլխավոր թեկնածուները։Անցած ամիսներին Լիբանանի խորհրդարանը ավելի քան տասը անգամ նիստ է գումարել  նախագահին ընտրելու համար, ինչը մինչ այժմ ապարդյուն է անցել:

, Լիբանանում նախագահական վակուումի չափից ավելի երկարաձգումը քաղաքական ճգնաժամի սաստկացումից բացի  սրել է այս երկրի քանի ամյա տնտեսական ճգնաժամը:Վերջին տարիներին Լիբանանի ազգային արժույթի արժեքը կտրուկ անկում է ապրել և այս երկրի ժողովուրդը լուրջ մարտահրավերներ ունի հանրային ծառայություններ ստանալու հարցում։

Լիբանանի քաղաքական և տնտեսական ճգնաժամերը շարունակվում են, այն պայմաններում ,երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես այդ երկրի դժվարին ժամանակների բարեկամ, միշտ խուսափելով իբանանի ներքին գործերին միջամտությունից ,քաղաքական համաձայնության և անկայունությունը կանխելու նպատակով ,այդ երկրի քաղաքական խմբակցություններին հրավիրել է երկխոսության:Իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունը, հովանավորում է Լիբանանում ուժեղ և կարող կառավարություն ձևավորումը,այդ էլ առկա քաղաքական կառույցների շրջագծում ,առանց օտարների միջամտության  և ըստ այդ երկրի ժողուրտի կամքի:Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանան կատարած իր այցի ժամանակ ընդգծել է նաև Իրանի այս դիրքորոշումը և ասել.«Մենք Բեյրութում ենք, որպեսզի ևս մեկ անգամ հայտարարենք Իրանի Իսլամական Հանրապետության զորեղ աջակցությունը Լիբանանի ժողովրդին, կառավարությանը, բանակին և Դիմադրությանը»։

Ամիր Աբդուլլահյանի վերջին այցը Լիբանան նույնպես կարևոր է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավման նկատառումով.կասկածից վեր է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերսկսելու համաձայնությունը, իր ազդեցությունն ունի տարածաշրջանի զարգացումների և այնպիսի վեճերի ու ճգնաժամերի կարգավորման վրա, ինչպիսին  է Լիբանանը:Ելնելով դրանից՝ կարելի է ակնկալել, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ազդեցությունը լիբանանի քաղաքական կուսակցությունների և ուժերի վրա, կարող է օգնել այս երկրի քաղաքական կուսակցություններին նախագահի ընտրության համար համագործակցության և համաձայնության ճանապարհին, ինչպես նաև նվազեցնել տնտեսական խնդիրները։

Իրանի արտգործնախարարը ակնարկելով, որ Թեհրանը գաղափարներ և նախաձեռնություններ ունի Լիբանանում իրավիճակը բարելավելու համար ասել է.«Վերջին շաբաթներին տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքը,բարեհաջող ենք համարում  ողջ տարածաշրջանի, իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի համար»: