ԻԻՀ առաջնորդ. Ամերիկացիներն Իրաքի բարեկամը չեն
https://parstoday.ir/hy/news/iran-i198466-ԻԻՀ_առաջնորդ._Ամերիկացիներն_Իրաքի_բարեկամը_չեն
Իրաքի նախագահի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ամերիկացիներն Իրաքի բարեկամը չեն և պետք է դուրս բերեն իրենց ուժերն այդ երկրից:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Ապրիլ 30, 2023 06:46 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Ամերիկացիներն Իրաքի բարեկամը չեն

Իրաքի նախագահի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ամերիկացիներն Իրաքի բարեկամը չեն և պետք է դուրս բերեն իրենց ուժերն այդ երկրից:

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը  շաբաթ օրը ժամանել է Թեհրան: Առաջնորդի  հետ հանդիպելուց առաջ նա հանդիպել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իրանի համար շատ կարևոր է Իրաքի առաջընթացը, զարգացումը և անկախությունը։ Երկկողմ համագործակցության ընդլայնումն ու պայմանավորվածությունների իրականացումը բխում են երկու երկրների շահերից: Իրանը կանգնած է Իրաքի կողքին»։
Ընդգծելով հատկապես անվտանգության և տնտեսական ոլորտի վերաբերյալ վերջին պայմանավորվածություններն իրագործելու միջոցով երկոկղմ համագորակցության ընդլայնման անհրաժեշտությունն Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իրանի և Իրաքի միջև հարաբերությունների ընդլայնումն ու խորացումն ունի թշնամիներ, և եթե երկու երկրների միջև չլինեին ամուր պատմական և կրոնական կապեր, հարաբերությունների վիճակը գուցե վերադառնար Սադամի ժամանակաշրջանի պայմաններին»։
Անդրադառնալով Արբաինի և այլ օրերին Իրաքի կողմից իրանցի ուխտավորների հյուրընկալությանն առաջնորդը նշել է. «Դա վկայում է այն մասին, որ երկու ժողովուրդների և երկու երկրների միջև գոյություն ունեն միավորող գործոններ, որոնց վրա արտաքին քաղաքական գործոնները չեն կարող ազդել: Հետևաբար այդ հնարավորությունը պետք է օգտագործել հարաբերությունների հետագա խորացման համար»:
Գոհունակություն հայտնելով Իրաքի կառավարության աշխատանքի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորն  այն համարել է իրաքյան ժողովրդի ու խմբերի միասնության արդյունքը, հավելելով. «Իրաքում կան վառ անհատականություններ ու լավ մտքեր,  մոտիվացված ու դինամիկ երիտասարդություն: Եվ այս հարստությունից պետք է օգտվել»:  
Նշելով, որ ամերիկացիներն Իրաքի բարեկամը չեն, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Ամերիկացիները ոչ մեկի հետ բարեկամ չեն և նույնիսկ հավատարիմ չեն իրենց եվրոպացի դաշնակիցներին։ Անգամ մեկ ամերիկացու ներկայությունն Իրաքում շատ է»: 
Գոհունակություն հայտնելով առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ, Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն ասել է. «Տարբեր ոլորտներում և հարթություններում Իրանի հետ մեր հարաբերությունները շարունակական են և ամուր»: 
Անդրադառնալով իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներին, նա հավելել է. «Իրաքի բոլոր ջանքերն ուղղված են Իրանի հետ հարաբերությունների խորացմանը և առկա  մնացած որոշ խնդիրների լուծմանը»:
Իրաքի նախագահը նաև բարձր է գնահատել Իրանի կառավարության և ժողովրդի օգնությունն ու աջակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ ահաբեկչության դեմ պայքարում։