Մեկնաբանություն՝ Աշխատավորների ջիհադը և դրա ապացույցը առաջնորդի դիտանկյունից
Հեղափոխության գերագույն առաջնորդը երեկ հանդիպել է ավելի քան հազար աշխատողների, աշխատանքային կազմակերպությունների անդամների և կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության պատասխանատուների հետ: Առաջնորդը բարձր է գնահատել բանվորների դերն Իրանի տնտեսության մեջ և թշնամիների դիմաց աշխատավորական հասարակության վերաբերմունքը համարել է «աշխատավորական հասարակության մեծ ջիհադ»:
Սա հեղափոխության առաջնորդի ամենամյա հանդիպումներից է, որը ապացուցում է նրա համար աշխատավորական համայնքի կարևոր դիրքը: Այս կարևոր դիրքի և արժանավորության հիմնական պատճառն այն դերն է, որ աշխատավորներն են զբաղեցնում Իրանի տնտեսության և հատկապես արտադրության ոլորտում։
Այս համատեքստում հեղափոխության առաջնորդն ընդգծելով աշխատանքային համայնքի կենսամակարդակի բարելավման անհրաժեշտությունը, շեշտել է. «Աշխատավորի կյանքի բարելավումը և աշխատանքի անվտանգության նկատմամբ նրա վստահությունը և կենսամակարդակը կբարձրացնեն աշխատանքի և արտադրանքի որակը:
Հետևաբար, աշխատավորների կյանքը բարելավելու ցանկացած ջանք, իրականում ներդրում է ավելի մեծ շահույթ ստանալու համար»:Հեղափոխության առաջնորդի երեկվա ելույթի մյուս կարևոր կետն աշխատավորների կողմից թշնամիների դեմ գործողության համար «աշխատավորական համայնքի մեծ ջիհադ» արտահայտության օգտագործումն էր։
Այս արտահայտության համար հեղափոխության առաջնորդը մի քանի օրինակներ ներկայացրեց: Առաջին օրինակը աշխատավորական համայնքի 14 հազար նահատակներն էին: Հեղափոխության առաջնորդի հավաստմամբ՝ աշխատավորական համայնքի 14 հազար նահատակները ապացուցում են հեղափոխության և համակարգի նկատմամբ նրանց հավատարմությունը:
Երկրորդ օրինակը, իսլամական հեղափոխության սկզբում, խմբավորումների և մոնաֆեղների դիմաց աշխատավորների դրսևորած վարքագիծն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին, որոշ խմբեր փորձեցին ստիպել աշխատավորներին փակել արտադրամասերը՝ հեղափոխությանը պարալիզացնելու նպատակով:
Սակայն հեղափոխության առաջնորդի հավաստմամբ՝ աշխատավորների «խելացի վարքագիծը» պատճառ դարձավ, որպեսզի այդ դավադրությունը ձախողվի:Երրորդ օրինակը վերջին տարիներին աշխատավորների չհամագործակցելն էր համակարգի թշնամիների հետ: Վերջին տարիներին թշնամիները և մասնավորապես ԱՄՆ-ը, Իրանի դեմ համակողմանի պատժամիջոցներ գործադրելով, փորձել են տնտեսապես ճնշում բանեցնել Իրանի ժողովրդի դեմ և առիթ ընձեռնել համակարգի դեմ նրանց դուրս գալու համար:
Այդ նպատակը կենտրոնացած էր հատկապես աշխատավորական համայնքի վրա, քանի որ աշխատավորական համայնքի մեծ մասը, տնտեսական ճնշումների դիմաց ուրիշների համեմատությամբ ավելի խոցելի են: Այդ հիմամբ, Հեղափոխության առաջնորդն օտարերկրացիների սադրանքների նկատմամբ աշխավորների զգոնությունն ու անխոցելիությունը անվանել է «աշխատավորական հասարակության մեծ ջիհադ» և ընդգծել է. «Մինչև հիմա չեն հաջողել և այսուհետ ևս Աստծու հուսյով նույնպես չեն հաջողելու աշխատավորական հասարակությանը համակարգի դեմ հանել»:
Աշխատավորական համայնքի մեծ ջիհադի չորրորդ օրինակը՝ նրանց ճշտած սահմաններն են թշնամիների հետ։ Վերջին տարիներին Իրանի աշխատավոր համայնքը բողոքել է իր տնտեսական վիճակից, և հեղափոխության առաջնորդը բողոքի ցույցերը անվանել է «իրավացի» և «կառավարությանը և համակարգին օգնություն ու նրանց իրազեկ դարձնող»։
Աշխատավորական համայնքի բողոքները պատճառ դարձան, որ իշխանությունն ու համակարգը աշխատավորական համայնքի խնդիրների նկատմամբ իրատեսական մոտեցում դրսևորեն և առավել ուշադրություն դարձնեն հասարակության այս խավին:
Մյուս հարցն այն է, որ համակարգի և հեղափոխության թշնամիները փորձել են քաղաքական չարաշահման ենթարկել այս բողոքները և դա ներկայացնել համակարգի դեմ բողոք, սակայն Հեղափոխության առաջնորդի հավաստմամբ .«Բողոքի բոլոր խնդիրներում աշխատավորական համայնքը թշնամու հետ իր սահմանները ճշտելով և համակարգի հետ իր համընթացությունն ու բարեկամությունը հայտարարելով, թույլ չի տվել, որ չարակամները չարաշահեն բողոքները և հավաքները»: