Հայաստանում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի այցն ազգային առաջնորդարան
(last modified Thu, 04 May 2023 15:12:30 GMT )
Մայիս 04, 2023 18:42 Asia/Tehran
  • Հայաստանում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և  լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի այցն ազգային առաջնորդարան

Մայիսի 3-ին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ընկերակցությամբ Իրանի Արտգործնախարարության իրանցիների և խորհրդարանի հյուպատոսական հարցերով տեղակալ դոկտ. Ալիռեզա Բիգդելիի, այցելել է Թ.Հ.Թ. ազգային առաջնորդարան:

Թ.Հ.Թ. ազգային առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը հյուրերին ողջունելով, շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել նրան օրհնաբեր ծառայություն դիվանագիտական իր առաքելության ընթացքում:  Թեմակալ առաջնորդը անդրադառնալով հայ-իրանական վաղեմի պատմությանը՝ թե՛ որպես Իրան-Հայաստան կապերի, և թե՛ իրանահայ համայնքի առումով, ընդգծել է Հայաստանում Իրանի դեսպանութեան հետ հարաբերությունների սերտացումը: Սրբազան Հայրը նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային իրադարձություններին և շեշտել Իրանի դերակատարության կարևորությունը նշելով, որ Իրանը իր հզորությամբ, ինչու չէ նաև քաղաքակրթական իր բարձր մակարդակով կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում խաղաղութեան կայացման գործում:

ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանն իր գոհունակությունը և գնահատանքն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և ընդգծել` Իրան-Հայաստան հարաբերությունների և երկուստեք համագործակցության կարևորությունն ու այս ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-իրանական հարաբերությունների մասին, կարևորելով հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներն՝ ընդգծելով հատկապես իրանահայության դերը:

Հանդիպմանը ներկա  էին Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայության պատգամավորներ՝ Արա Շահվերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամյանը և փոխատենապետ Վահե Թարոյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչներ՝ Սևան Դանիելյանը և  Գառո  Յովհաննիսյանը, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Արամ Շահնազարյանը, «Ալիք» օրաթերթի վարչության նախագահ՝ Վարուժ Յովհաննիսյանը և ազգային առաջնորդարանի դիվանապետ՝ Զորիկ Կարապետյանը: