Ռայիսի. Իրանը և Սիրիան ցանկանում են ընդլայնել հարաբերությունները
Նշելով, որ Իրանն ու Սիրիան ցանկանում են ընդլայնել հարաբերությունները, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Սիրիա կատարած իմ այցն անկասկած շրջադարձային նշանակություն ունի Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունների զարգացման հարցում»
Սիրիա կատարած այցի շրջանակներում երկու երկրների գործարարների հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Անցած 12 տարիների ընթացքում Սիրիայի կառավարությունը և ժողովուրդը շատ դժվարություններ են ունեցել, և նրանց դեմ իրականացվել են բազմաթիվ ոճրագործություններ, որոնց հեղինակները պետք է պատասխան տան Աստծո, Սիրիայի ժողովրդի, խղճի, օրէնքի, բարոյականության ու պատմության առջև»։
Նա հավելել . «Ցավոք այսօր չկա ամբարտավաններին պատասխանատվության ենթարկող անկախ կառույց: Սակայն հուսով ենք որ մի օր նրանց դատակլան պատասխանատվության կանչելու հիմքերը կապահովվեն և նրանք պատասխան կտան տարածաշրջանի, այդ թվում՝ Սիրիայի ժողովուրդների դեմ իրականացված ոճրագործութունների համար»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Այդ տարիների ընթացքում Իրանի ժողովուրդը և Իսլամական Հանրապետության պաշտոնյաները կանգնած են եղել Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին, և երկրի վերակառուցման ընթացքում նույնպես շարունակելու են կանգնած մնալ»:
Ռայիսին նշել է. «Այսօր մենք պետք է տոնենք տարածաշրջանի և Սիրիայի ժողովրդի հաղթանակը ապստամբների և պատերազմ հրահրողների դեմ: Նրանք իրենց դիմադրությամբ փայլուն օրինակ են աշխարհի համար»:
Նշելով, որ երկու երկրների գործարարները պետք է ճանաչեն Իրանի և Սիրիայի տնտեսական կարողությունները, Ռայիսին հավելել է. «Սիրիայի տնտեսական կարողությունները լավ ներկայացված չեն, և դրա համար անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմ, որը կարող են մշակել առևտրային գրասենյակները»։