Ռայիսի. Սիրիայի ու տարածաշրջանի ժողովուրդներն Իրանին համարում են ամուր հենարան
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Սիրիայի ու տարածաշրջանի ժողովուրդներն Իրանին համարում են ամուր հենարան և գիտեն, որ Թեհրանի վրա կարելի է հույս դնել»:
Ուրբաթ օրը, Սիրիայից վերադառնալուց հետո, անդրադառնալով այցի արդյունքներին, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Թշնամու դեմ Իրանի աջակցությամբ Սիրիայի ժողովրդի ու կառավարության 12 տարի դիմադրությունից հետո, այս այցը մեծ նշանակություն ուներ երկու երկրների և տարածաշրջանի համար»:
Նշելով, որ այցը շրջադարձային էր Իրանի ու Սիրիայի միջև տնտեսական, առևտրային, քաղաքական և անվտանգության ոլորտի հարաբերությունների համար, Ռայիսին հավելել է. «Այս այցը նաև հարգանքի տուրք էր թշնամիներին Սիրիայի ժողովրդի և կառավարության դիմադրությանը»:
Նշելով, որ երկու երկրների առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար առկա են բազմաթիվ հնարավորություններ, ԻԻՀ նախագահը հավելել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հանդիպումներում քննարկվել են հիմնականում տնտեսական և առևտրային հարցեր, ինչպես նաև երկու երկրների կարողություններից փոխադարձաբար օգտվելու հնարավորությունը»:
Ռայիսին ընդգծել է. «Այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Էներգիայի արտադրության և բաշխման բնագավառում համագործակցության, համատեղ բանկի և ապահովագրության մեխանիզմի ստեղծմամբ տնտեսական և առևտրային համագործակցության դյուրացման, երկու երկրների միջև առևտրային մաքսատուրքերը զրոյացնելու, Իրանի, Սիրիայի ու Իրաքի միջև տարանցման ընդլայնման, պատերազմից հետո Սիրիայի գյուղատնտեսական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման հարցում Իրանի աջակցության, և երկկողմ ուխտագնացությունների դյուրացման վերաբերյալ»:
Նա հավելել է. «Դիմադրության տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ չնայած տարբեր տեսակետներին, բոլորը համակարծիք էին այն հարցում, որ Իրանին կարելի է վստահել: Բոլոր խմբերը հայտարարեցին, որ Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր Իրանը պաշտպանել և աջակցել է դիմադրության շարժմանը»: