Իրանը Սիրիային օգնում է արբանյակների կառուցման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i198878-Իրանը_Սիրիային_օգնում_է_արբանյակների_կառուցման_հարցում
ԻԻՀ կապի և տեղեկատվության նախարարը հայտարարել է. «Իրանն օգնում է Սիրիային հեռահաղորդակցության ոլորտի արբանյակների կառուցման հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2023 03:18 Asia/Tehran
  • Իրանը Սիրիային օգնում է արբանյակների կառուցման հարցում

ԻԻՀ կապի և տեղեկատվության նախարարը հայտարարել է. «Իրանն օգնում է Սիրիային հեռահաղորդակցության ոլորտի արբանյակների կառուցման հարցում»:

Անդրադառնալով Սիրիայի հետ նախարարության համագործակցությանն Իսա Զարեփուրն ասել է. «ԻԻՀ նախագահի Սիրիա կատարած այցի ընթացքում Սիրիայի հետ հաղորդակցության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել, որը ներառում է Իրանին տիեզերական տվյալների հասանելիությունից մինչև Սիրիային անհրաժեշտ արբանյակների կառուցում»:
Նա հավելել է. «Իրանը Երկրի ցածր ուղեծրում արբանյակներ տեղակայելու հնարավորություն ունեցող երկրների տասնյակում է»:  
Իրանը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ, և դրա ապացույցն է սիրիական ճգնաժամի ժամանակ Թեհրանի աջակցությունը երկրի օրինական կառավարությանը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ասադի կառավարությանը ցուցաբերած օգնությունը:
ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի և Իրանի հարաբերություններն  ընդլայնվել և դիվերսիֆիկացվել են, և բոլոր ոլորտներում առկա է հարաբերությունների զարգացման հստակ հեռանկար: