Մեկնաբանություն- Անհիմն մեղադրանք և վճռական ու ջախջախիչ պատասխան
https://parstoday.ir/hy/news/iran-i198912-Մեկնաբանություն_Անհիմն_մեղադրանք_և_վճռական_ու_ջախջախիչ_պատասխան
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.-«Ջեյք Սալիվանն ասել է,որ եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել, ԱՄՆ-ն կճանաչի Իսրայելի ազատ գործելու իրավունքը: Այս խոստովանությունը նշանակում է, որ Իրանի միջուկային օբյեկտների և քաղաքացիների դեմ Սիոնիստական ռեժիմի բոլոր ահաբեկչական գործողությունների պատասխանատուն առ այսօր եղել է և այսուհետ ևս լինելու է Միացյալ Նահանգները, ուստի Վաշինգտոնը պետք է ընդունի դրա հետևանքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2023 13:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Անհիմն մեղադրանք և վճռական ու ջախջախիչ պատասխան

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.-«Ջեյք Սալիվանն ասել է,որ եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել, ԱՄՆ-ն կճանաչի Իսրայելի ազատ գործելու իրավունքը: Այս խոստովանությունը նշանակում է, որ Իրանի միջուկային օբյեկտների և քաղաքացիների դեմ Սիոնիստական ռեժիմի բոլոր ահաբեկչական գործողությունների պատասխանատուն առ այսօր եղել է և այսուհետ ևս լինելու է Միացյալ Նահանգները, ուստի Վաշինգտոնը պետք է ընդունի դրա հետևանքները»:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ուրբաթ օրն անհիմն  հայտարարություններ  է արել Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի վերաբերյալ: Նա  ասել է,-« ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ Իրանը չպետք է «միջուկային զենք» ձեռք բերի»։

Վերջերս Վաշինգտոնի վերլուծական կենտրոնում  ունեցած իր  ելույթում  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց, որ ինքը տեսա-կոնֆերանս է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ հետ, և նույնիսկ Նեթանյահուն մասնակցել է այս խոսակցության մի հատվածին։ Սալիվանը պնդում էր, որ Վաշինգտոնը կհամագործակցի իր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի հետ՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։

Ավելի վաղ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտն ասել էր.«Իսրայելը ամեն կերպ կկանխի Իրանի միջուկայնացումը»։

Այս հռետորաբանությունը բարձրացվում է այն դեպքում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որպես միակ օրինական և իրավասու մարմին, իր բազմաթիվ զեկույցներում ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ընդգծել է, որ երբեք չի տրվելու ճնշումներին և պաշտպանելու է իր  օրինական իրավունքները խաղաղ միջուկային գործունեության առաջխաղացման ճանապարհին և աջակցելու է  տարածաշրջանում Դիմադրության  հոսանքին  և ամբողջ կարողությամբ  պատասխանելու է սիոնիստական ռեժիմի  ցանկացած արկածախնդրության։ 

Շատ փորձագետներ համոզված են,որ Սիոնիստական ռեժիմը պատերազմի  կամ պայթյունավտանգ լարվածությունների մեջ ներքաշվելու  կարողություն չունի, քանի որ, չի կարող դիմանալ դրանց հետևանքներին: 

Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած իրեն պարտադրված շրջափակմանը և բազմաթիվ պատերազմներին, կարողացել է հասնել զարգացման  բարձր մակարդակի ռազմական և հրթիռային տեխնոլոգիաների  ոլորտներում, և. Իրանի այս կարողությունը մեծ ազդեցություն է ունեցել սիոնիստական թշնամու դիմաց Դիամադրության առանցքն ամրապնդելու և ռազմավարական կանխարգելման հավասարումներ ստեղծելու  գործում:

Ի տարբերություն ԱՄՆ-ի  և Սիոնիստական ​​ռեժիմի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ թե ռազմական նպատակների, այլ կայուն զարգացման ճանապարհին միջուկային էներգիայի տարբեր օգտագործման մասին  է մտածում և այս ճանապարհին  ոչ մի ջանք չի խնայում։

Միջուկային զարգացման գործում Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն ծրագրերից է միջուկային էներգիայի արտադրությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով տարբեր նկատառումներից, ինչպիսիք են հանածոների սահմանափակ ռեսուրսները, այդ ռեսուրսների օգտագործման հավելյալ արժեքը փոխակերպման արդյունաբերություններում, ինչպիսիք են նավթաքիմիականները, և դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները, չի կարող հույս դնել բացառապես նավթի և գազի հսկայական պաշարների վրա:  Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունն իր էներգիան ապահովելու համար պետք է օգտագործի էներգիայի այլ տեսակներ, հատկապես միջուկային էներգիա: Ուստի կարելի է հուսալ, որ  անկախ սպառնալիքներից, երկրի միջուկային արդյունաբերությունն Իսլամական Հանրապետության պաշտոնյաների խոհեմությամբ՝ ամենայն հզորությամբ կշարունակի իր զարգացումն ու առաջընթացը։