Ժնևում Իրանի դեսպանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի ղեկավար
Մայիս 11, 2023 11:09 Asia/Tehran
Ժնևում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը 2023 թվականին ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի հերթական նախագահ։
Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը հայտարարել է Ալի Բահրեյնիի՝ Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի 19-րդ նստաշրջանի ղեկավար ընտրվելու մասին։
Սոցիալական ասամբլեան Մարդու իրավունքների խորհրդի մեխանիզմներից է, որը ստեղծվել է 2002 թվականին (Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ընթացքում) և ամեն տարի ընտրում և քննարկում է կոնկրետ թեմա, որը առնչվում է կարևորագույն մարտահրավերներին, զարգացումներին և մարդու իրավունքների ոլորտում առկա համաշխարհային մտահոգություններին:
Իրանն առաջին անգամ է նախագահելու աշնանը կայանալիք համաժողովը։
Պիտակ